Հայաստանի տնտեսական զարկերակ. Աղքատության նվազեցմանն ուղղված աճ՝ ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ
Overview & Synopsis
Չնայած Հայաստանում վերջին տարիների տպավորիչ տնտեսական աճին՝ օգուտներն այդ աճից Հայաստանի բոլոր բնակիչներին հավասարապես չեն հասել։ Աղքատությունը նվազել է, սակայն ձեռքբերումները մնում են փխրուն. տնային տնտեսությունների մի զգալի մասը, որ փոքր-ինչ վեր է աղքատության գծից, խիստ ենթակա է ցնցումներին և դիմակայունություն ձևավորելու սահմանափակ կարողություններ ունի։ Աշխատաշուկան շարունակում է ոչ բավարար որակյալ աշխատատեղեր ստեղծել, ինչի հետևանքով էլ բազմաթիվ աշխատողներ մնում են ցածր արտադրողականության, ոչ ֆորմալ զբաղվածության թակարդում, որը չի կարող ապահովել համարժեք կենսամակարդակ։ Միաժամանակ հարկաբյուջետային համակարգը, որ թեպետ վերաբաշխողական բնույթ ունի, մեծապես հենվում է նեղ գործիքակազմի, մասնավորապես՝ կենսաթոշակների վրա, մտահոգություններ առաջացնելով թե՛ աղքատության նվազեցման արդյունավետության, և թե՛ երկարաժամկետ կայունության առումով։ ԵՏՆ-ի այս թողարկումը անմիջականորեն անդրադառնում է այդ մարտահրավերներին։ Ըստ զեկույցում արված եզրակացության՝ Հայաստանում բարեկեցության ձեռքբերումների պահպանման ու խորացման համար անհրաժեշտ է ավելին, քան սոսկ շարունակական աճը։ Անհրաժեշտ են քաղաքականության նպատակաուղղված ձեռնարկումներ աշխատատեղերի որակի բարելավման, հարկաբյուջետային գործիքների մշակումն ու հասցեականությունը ամրապնդելու, ինչպես նաև տնային տնտեությունների ներուժը մեծացնելու ուղղությամբ, մասնավորապես առավել խոցելիների՝ կայուն և բավարար եկամուտ ունենալու համար։ Հուսով ենք, որ այս զեկույցը կծառայի որպես արժեքավոր աղբյուր քաղաքականություն մշակողների, զարգացման գործընկերների և նրանց համար, ովքեր հանձնառու են Հայաստանում ներառական աճի առաջընթացին։
documents.worldbank.org)
← / → for pages • + / - for zoom • 0 to fit width
Powered by Mozilla PDF.js v3.11
Document Information
| Document Title | Հայաստանի տնտեսական զարկերակ. Աղքատության նվազեցմանն ուղղված աճ՝ ավելի ներգործուն հարկաբյուջետային քաղաքականությամբ |
|---|---|
| Author / Organization | World Bank |
| Subject & Discipline | Report |
| Categories | Economics & Development |
| Publication Year | 2026 |
| License / Rights | Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) |
| Resource Verification | Listed PDF (Verification Pending) |
| Original Host Website |
World Bank Documents & Reports
(documents.worldbank.org)
|
| File Format | application/pdf (Portable Document Format) |
| Language | EN |
| Catalog ID | DOC-45661 |
| Original Source Link | Visit Source Page on documents.worldbank.org » |